Հոսքագծի օպերատոր
Evroplast
Նկարագրություն
Եվրոպլաստ 999 ՍՊԸ-ն հիմնական աշխատանքի է հրավիրում Հոսքագծի օպերատորի
«Եվրոպլաստ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է PVC կախովի առաստաղների և 3D պանելների արտադրությամբ, ընդլայնում է իր թիմը։
- Կայուն աշխատանք
- Մրցունակ աշխատավարձ
- Վերապատրաստում աշխատանքի ընթացքում
- Մասնագիտական աճի հնարավորություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 111/37
Պարտականություններ
- Ապահովել արտադրական հոսքագծի անխափան աշխատանքը։
- Վերահսկել արտադրվող PVC առաստաղների և 3D պանելների որակը։
- Հետևել հումքի և նյութերի ճիշտ օգտագործմանը։
- Պահպանել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահության կանոնները։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Աշխատասիրություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Արտադրությունում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր, հերթափոխային գրաֆիկ
- 08:00 – 16:00
- 16:00 – 24:00
- 24:00 – 08:00
Եվրոպլաստը Հայաստանում առաջատար ընկերություն է, որը մանագիտացված է ՊՎՔ (պոլիվինիլ քլորիդ) կախովի առաստաղների և ինտերիեր դիզայնի համար նախատեսված վահանակների արտադրությամբ։
Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին:
Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ հումք և ժամանակակից սարքավորումներ՝ ապահովելով արտադրանքի համապատասխանությունը միջազգային որակի չափանիշներին։ Արագ ու առանց դժվարությունների տեղադրվող դիմացկուն, երկարաժամկետ և գեղագիտական առաստաղներ, 3D վահանակներ, որոնք համապատասխանում են ժամանակակից դիզայնի պահանջներին։
Այսօր Եվրոպլաստը համագործակցում է ներքին շուկայի խոշոր ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքը պահանջարկ է վայելում նաև արտերկրում։