
HoReCa շուկայի զարգացման պատասխանատու
Premier Foods LLC
Նկարագրություն
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով HoReCa շուկայի զարգացման պատասխանատուներ Երևան քաղաքում:
Պարտականություններ
- Նոր HoReCa հաճախորդների ներգրավում,
- Ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապահովում,
- Գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ HoReCa ոլորտում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- Հաճախորդներ ներգրավելու, բանակցելու աշխատանքային փորձ,
- Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Carlsberg Group and Makfa in RA.