Get our free app. It won't take up space on your device

HoReCa շուկայի զարգացման պատասխանատու

Sovrano

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
7/11/2026

Նկարագրություն

Սովռանո Ընկերությանը շտապ անհրաժեշտ են փորձառու HoReCa շուկայի զարգացման պատասխանատուներ՝ Կենտրոն համայնքում։

Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:

Պարտականություններ

  • HoReCa ոլորտի օբյեկտների այցելություններ և պատվերների հավաքագրումներ,
  • երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատում թիրախային և արդեն իսկ գործող գործընկերների հետ,
  • կազմակերպության ապրանքատեսականու իրացման և խթանման արդյունավետ կազմակերպում,
  • պարբերաբար շուկայի ուսումնասիրության/մարքեթինգային հետազոտությունների իրականացում ՝ Ընկերության ապրանքատեսականու նկատմամբ պահանջարկի ուսումնասիրման նպատակով,
  • մասնակցություն ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերը և ակցիաները
  • պրոբլեմային հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • ամսական կտրվածքով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը,
  • հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Պարտադիր աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում՝ HoReCa ոլորտում,
  • Բարձրագույն կրթություն,
  • Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
  • Անձնական մեքենա (գազով),
  • Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

Հավելյալ նշումներ`

Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա

Հասցե՝ Նոր Նորքի 5-րդ զանգված, Արտեմ Միկոյան 37/8

Company օverview
address
Address
Ա․ Միկոյան 37/7
address
Number of employees
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media