
HoReCa ոլորտի վաճառքի մասնագետ (B2B)
IFEP GEAR LLC
Պարտականություններ՝
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Օգտագործել զանազան մեթոդներ՝ զանգեր, այցեր, նեթվորք և այլն, նոր հաճախորդներ ներգրավելու համար
- Պատրաստել և ներկայացնել կոմերցիոն առաջարկներ հաճախորդների համար
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին, ընդունել նախագծերի պատվերներ
- Կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը
- Իրականացնել վաճառքների ամսական պլանավորում
- Իրականացնել վաճառքների ծավալի մեծացում, վաճառքը խթանող ստրատեգիաների մշակում
- Կառուցել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
- Լիարժեք տիրապետել ինչպես պրոդուկտներին, այնպես էլ վաճառքի թրենդներին
- Ներկայացնել հաշվետվություններ
Պահանջվող որակավորումներ / հմտություններ՝
- Բարձրագույն կրթություն
- Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն
- Համակարգչից օգտվելու, համացանցին տիրապետելու գերազանց հմտություններ
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ, գրագետ խոսք
- 3 և ավել տարիների աշխատանքային փորձ
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն
IFEP GEAR ընկերությունը լինելով շուկայում 2010 թվականից` զբաղվում է եվրոպական արտադրության գերժամանակակից, հագեցած, պրոֆեսիոնալ խոհանոցային տեխնիկայի, սարքավորումների և դրանց պահեստամասերի ներկրմամբ, որն օգտագործվում է HORECA ոլորտում, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության մեջ և դրան կից սեգմենտներում։
Ընկերության բարձրակարգ մասնագետները կարճ ժամանակում իրականացնում են ներկրված սարքավորումների ապահով ու անվնաս առաքում և տեղադրում։ Ինչպես նաև IFEP GEAR LL-ն ապահովում է տեխնիկական երաշխիքային, որակյալ սպասարկումը։