
HoReCa (Երևան Կենտրոն) շուկայի զարգացման պատասխանատու
Sovrano
Նկարագրություն
Սովռանո Ընկերությանը շտապ անհրաժեշտ են փորձառու HoReCa շուկայի զարգացման պատասխանատուներ՝ Երևանի Կենտրոն համայնքում աշխատանքային փորձի պարտադիր առկայությամբ։
Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- HoReCa ոլորտի օբյեկտների այցելություններ և պատվերների հավաքագրումներ քաղաքի Կենտրոն համայնքում,
- երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատում թիրախային և արդեն իսկ գործող գործընկերների հետ,
- կազմակերպության ապրանքատեսականու իրացման և խթանման արդյունավետ կազմակերպում,
- պարբերաբար շուկայի ուսումնասիրության/մարքեթինգային հետազոտությունների իրականացում ՝ Ընկերության ապրանքատեսականու նկատմամբ պահանջարկի ուսումնասիրման նպատակով,
- մասնակցություն ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերը և ակցիաները
- պրոբլեմային հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- ամսական կտրվածքով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը,
- հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Պարտադիր աշխատանքային փորձ վաճառքի բնագավառում՝ HoReCa ոլորտում,
- Բարձրագույն կրթություն,
- Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
- Անձնական մեքենա (գազով),
- Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 9։00-18։00։
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: