
Հիմնադիր տնօրենի օգնական
Բակլաչոֆֆ Քոլլեքշն ՍՊԸ
Նկարագրություն
Բակլաչոֆֆ Քոլեքշնը հրավիրում է ակտիվ և կազմակերպված անձանց միանալ մեր թիմին՝ որպես տնօրենի օգնական։
Պարտականություններ
• Գրասենյակի ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
• Փաստաթղթերի կառավարում և պահպանում։
• Հանդիպումների պլանավորում և կազմակերպում։
• Կապի ապահովում ընկերության տարբեր ստորաբաժանումների և գործընկերների հետ։
• Գրասենյակի պաշարների վերահսկում և անհրաժեշտ գնումների կազմակերպում։
• Հաճախորդների զանգերին և նամակներին արձագանքում։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է բիզնեսի կառավարման, ֆինանսների կամ հարակից ոլորտներում)։
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
• Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ մակարդակ։
• Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
• Պատասխանատվության բարձր զգացում և խնդիրների արագ լուծման ունակություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
• Մրցունակ աշխատավարձ։
• Հարմարավետ և ստեղծագործական աշխատանքային միջավայր։
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։
• Ընկերական և ջերմ թիմ։