Get our free app. It won't take up space on your device

Հետադարձ կապի մասնագետ

MaryClinic

Location: Malatia-Sebastia, Yerevan
Salary:
Monthly 150,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
10/23/2026

Նկարագրություն

MaryClinic ստոմատոլոգիական կենտրոնը աշխատանքի է հրավիրում հետադարձ կապի մասնագետի, ով կապահովի կլինիկայի հաճախորդների հետ հետադարձ կապը, կհավաքագրի կարծիքներ, կօգնի պլանավորել նրանց պրոֆիլակտիկ այցերը կլինիկա։ Աշխատանքը լինելու է միայն կլինիկայի առկա հաճախորդների բազայի հետ ։

Պարտականություններ

  • Հոգ տանել կլինիկայի հաճախորդների մասին․ բուժումից հետո իրականացնել հետադարձ զանգեր, հավաքել անկեղծ ֆիտբեքներ
  • Ամրագրել հաճախորդների պրոֆիլակտիկ այցերը
  • Հետևել, որպեսզի հաճախորդը այցի օրը գա կլինիկա իր պրոֆիլակտիկ այցին
  • Վարել տվյալների բազա՝ CRM և Excel

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Զանգերի կենտրոնում, սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ․1տ+
  • CRM-ով և Excel-ով աշխատելու փորձ
  • Հայերեն գրագետ խոսք, ռուսերենն ու անգլերենը կդիտվեն որպես առավելություն
  • Հաճախորդակենտրոն մոտեցման և բարեհամբույր շփման հմտություն, որպեսզի հաճախորդը իրեն կարևորված զգա
  • Առարկությունների հետ աշխատելու հմտություն

Ի՞նչ կստանաք դուք՝ միանալով մեր թիմին․

Հարմարավետ աշխատանքային միջավայր և աջակցող թիմ,

Նոր հմտություններ սովորելու հնարավորություն,մասնագիտական գրականություն

Մասնագիտական աճի հնարավորություն

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 10։00-18։00

Company օverview
address
Address
Առնո Բաբաջանյան փողոց 49/1
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 305050

"MaryClinic"-ը ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոն է: Բժշկական ոլորտում է արդեն 22 տարի: Ունի երկու մասնաճյուղ՝ Երևանում և Մարտունիում։ Երևանում՝ Կոմիտաս պողոտայում շուտով կբացվի նաև կլինիկայի 3-րդ մասնաճյուղը։

Կլինիկան համալրված է մասնագիտական ժամանակակից տեխնիկայով (համակարգչային տոմոգրաֆ, Zumax ատամնաբուժական մանրադիտակներ, ներբերանային սկաներ, 3D պրինտեր, թվային ռենտգեն՝ RVG, ZOOM 4, ցենտրիֆուգեր), ինչը թույլ է տալիս աշխատանքում ապահովել առավել արդյունավետ և որակյալ մոտեցումներ:

Ունի սեփական թվային ատամնատեխնիկական լաբորատորիան (CAD/CAM, CEREK, արտաբերանային սկաներ )։

Կլինիկայի թիմում աշխատում են ավելի քան 35 մասնագետներ ՝ իմպլանտոլոգներ, օրթոպեդներ, օրթոդոնտներ, թերապևտներ, մանկական ստոմատոլոգ, բուժքույր-ասիստենտներ, ուղեկցող մենեջերներ, տեխնիկներ, մարքետինգի բաժին։

Մեր մասնագետները մշտապես մասնակցել ու մասնակցում են տեղական և միջազգային համագումարների ու կոնֆերանսների՝ կատարելագործելով իրենց գիտելիքներն ու փորձը։

Կլինիկայում մատուցվում են միայն բարձրորակ ծառայություններ․ ատամների էսթետիկ ռեստավրացիաներ, վինիրներ, լյումինիրներ, ամբողջական և ցիրկոնային կերամիկաներ, փափուկ հյուսվածքների և ոսկրային պլաստիկաներ, All on 4, All on 6 իմպլանտացիաներ, ատամներ 1 օրում՝ իմպլանտների անմիջական ծանրաբեռնմամբ ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media