Get our free app. It won't take up space on your device

Հեռուստացույցների վերանորոգման մասնագետ

VLV CENTRE

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Installation, Maintenance, Repair
Green job
Deadline:
7/26/2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Հեռուստացույցների վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի հեռուստացույցների ախտորոշում, տեխնիկական սպասարկում և վերանորոգում՝ ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային դեպքերում։ Մասնագետը պատասխանատու կլինի բարձրորակ սպասարկման և հաճախորդների գոհունակության ապահովման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել հեռուստացույցների ախտորոշում և անսարքությունների հայտնաբերում։
  • Կատարել երաշխիքային և ոչ երաշխիքային հեռուստացույցների վերանորոգում։
  • Փոխարինել կամ վերանորոգել անհրաժեշտ պահեստամասերը։
  • Վարել վերանորոգման և սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել պաշտոնական սերվիս կենտրոնների և մատակարարների հետ։
  • Հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն սարքավորման ճիշտ շահագործման վերաբերյալ։
  • Ապահովել վերանորոգման աշխատանքների բարձր որակը և պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները։

Պահանջներ

  • Հեռուստացույցների վերանորոգման աշխատանքային փորձ։
  • Էլեկտրոնիկայի և հեռուստատեսային սարքավորումների կառուցվածքի իմացություն։
  • Տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման ունակություն։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
  • Թիմում աշխատելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու կարողություն։
  • Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Լրիվ դրույքով աշխատանք։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն։
  • Բարեկամական աշխատանքային միջավայր։
Company օverview
address
Address
Արշակունյաց 69/5
address
Number of employees
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media