Հերթափոխի պետ
"Ar Alloys Trading" LLC
Նկարագրություն
Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ Արմավիր քաղաքում գտնվող մետաղական հանքարդյունաբերական գործարանը, աշխատանքի է հրավիրում հերթափոխի պետի։
Պարտականություններ
- Կազմակերպել արտադրամասի բնականոն և անխափան աշխատանքը,
- Տիրապետել արտադրամասի սարքավորումներին և վերահսկել դրանց շահագործումը,
- Ապահովել տարածքի մաքրությունն ու կանոնակարգվածությունը,
- Պարբերաբար իրականացնել պահեստում առկա հումքի ստուգումներ,
- Հետևել աշխատանքային կարգապահության պահպանմանը։
Պահանջներ
- Համապատասխան մասնագիտական կրթություն,
- Հերթափոխի պետի կամ համանման պաշտոնում աշխատանքային փորձ,
- Վերլուծական և պլանավորման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքների իմացություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հերթափոխային է,
- Աշխատավարձը՝ բարձր և պայմանագրային։
- Աշխատանքը գտնվում է Արմավիր քաղաքում։
«Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը 2014 թվականից գործունեություն է ծավալում մետալուրգիայի ոլորտում՝ Արմավիր քաղաքում։
Ընկերությունը մասնագիտացված է մոլիբդենի խտանյութի մշակման և ֆեռոմոլիբդենի արտադրության մեջ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և լաբորատոր վերահսկողություն։
2022 թվականից հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատու և ապահովում է կայուն աշխատանքային միջավայր ու մասնագիտական աճի հնարավորություն։