Հեռախոսային վաճառքի մասնագետ
Qterminal
Նկարագրություն
«Qterminal» ընկերությունը փնտրում է նպատակասլաց ու հաճելի ձայնային տվյալներով հեռախոսային վաճառքի մասնագետի։ Եթե դու ունես համոզելու ձիրք, սիրում ես շփվել մարդկանց հետ և ուզում ես ստանալ բարձր եկամուտ՝ կախված քո անձնական արդյունքներից, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է։ Քո հիմնական նպատակը լինելու է մեր հարմարավետ գրասենյակից կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ և ներկայացնել մեր ժամանակակից ՀԴՄ/POS սարքավորումների վաճառքի կամ փոխանակման (բարտերի) շահավետ առաջարկները։
Պարտականություններ
-
Իրականացնել ելքային (սառը) զանգեր ընկերության կողմից տրամադրված պոտենցիալ հաճախորդների բազայով։
-
Գրագետ և մատչելի կերպով ներկայացնել ընկերության պրոդուկտները (ՀԴՄ/POS սարքեր) և դրանց առավելությունները։
-
Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել օպտիմալ լուծումներ:
-
Պատասխանել հաճախորդների հարցերին և աշխատել առարկությունների հետ:
-
Գրանցել զանգերի արդյունքները և կնքել հաջողված գործարքներ։
Պահանջներ
-
Հայերենի գերազանց իմացություն, գրագետ և հստակ բանավոր խոսք:
-
Հեռախոսով արդյունավետ հաղորդակցվելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
-
Սթրեսակայունություն, մերժումներին պրոֆեսիոնալ մոտենալու կարողություն։
-
Նպատակասլացություն և արդյունքին միտված աշխատելաոճ։
-
Հեռախոսային վաճառքի (Cold calling) կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ. Երկ - ՈՒրբ՝ 10։00 - 18։00, Շաբաթ՝ 10։00 - 14։00 (աշխատանք գրասենյակից):
-
Վարձատրություն. Աշխատանքը նախատեսում է ֆիքսված աշխատավարձ և հավելյալ տոկոսավճար՝ յուրաքանչյուր հաջողված վաճառքի կամ գործարքի համար։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հիմնական աշխատավարձից բացի ստանալ լրացուցիչ եկամուտ՝ կախված Ձեր ակտիվությունից, հմտություններից և գրանցած արդյունքներից։
-
Անվճար ուսուցում պրոդուկտի և վաճառքի տեխնիկաների վերաբերյալ:
-
Աջակցություն և անհրաժեշտ տեղեկատվական բազա ընկերության կողմից:
Հասցե՝ Քըրք Քըրքորյան 34
Քյու Տերմինալ ընկերությունը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքերի ներմուծում,վաճառք և սպասարկմամբ։