Get our free app. It won't take up space on your device

Հեռախոսային վաճառքի մասնագետ

AMARANOC.AM

Location: Yerevan
Salary:
Monthly 200,000-400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development, Tourism, Hospitality
Students will also be considered
Deadline:
7/22/2026

Նկարագրություն

Amaranoc.am ընկերությունը հրավիրում է աշխատանքի ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով հեռախոսային վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի վաճառքների աճին և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը։

Պարտականություններ

  • Մուտքային հեռախոսազանգերի միջոցով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վաճառք,
  • Պատվերի ամրագրման ամբողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Հաճախորդին ամբողջական աջակցություն ճանապարհորդության բոլոր փուլերում՝ պատվերի հաստատում → check-in → մնալու ընթացք → check-out → կարծիքների հավաքագրում,
  • Կեցության որակի ապահովում և վերահսկում,
  • Խնդիրների և ոչ ստանդարտ իրավիճակների արագ և արդյունավետ լուծում,
  • Հաճախորդների կարծիքների հավաքագրում, խնդիրների ֆիքսում և փոխանցում համապատասխան բաժիններին,
  • Ընկերության սպասարկման ստանդարտների պահպանում և շարունակական բարելավում:

Պահանջներ

  • Վաճառքի և սպասարկման փորձ
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Բարձր հաճախորդամետություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն ոչ ստանդարտ կամ սթրեսային իրավիճակներում
  • Բարձր պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և արդյունքակենտրոն մտածողություն
  • Մեսինջերների, հեռախոսային կապի և CRM համակարգերի վստահ կիրառման հմտություններ

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային, շաբաթական 5 աշխատանքային օր՝ 09:30–18:30 և/կամ 16:00–23:00 (հնարավոր է աշխատել միայն առաջին, միայն երկրորդ կամ հերթափոխերի համատեղությամբ), հանգստյան օրերը՝ լողացող։
  • Մրցակցային աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված բոնուսային համակարգ։
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման լայն հնարավորություններ։
  • Հարմարավետ գրասենյակ և բարենպաստ աշխատանքային միջավայր
  • Աշխատակիցների համար մինչև 50% զեղչեր ընկերության պրոդուկտների և ծառայությունների համար
  • Թիմբիլդինգներ
Company օverview
address
Address
Նարդոս 71Ա
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 611615

Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։

Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media