
Հեռախոսային վաճառքի մասնագետ
Weles Global
Նկարագրություն
ՎԵԼԵՍ ընկերությունների խումբը փնտրում է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ով պատրաստ է կյանքի կոչել հաճախորդների հետ աշխատելու մեր տեսլականը վերականգնվող էներգետիկայի ոլորտում:
Պարտականություններ
- 1️⃣Պատասխանել մուտքային զանգերին,
- 2️⃣Իրականացնել ելքային զանգեր պոտենցիալ հաճախորդներ ներգրավելու համար,
- 3️⃣Տրամադրել ամբողջական տեղեկատվություն արևային համակարգերի և տրամադրվող ծառայությունների մասին,
- 4️⃣Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ տեղեկատվության արդիականությունը ապահովելու համար։
Պահանջներ
- 1️⃣Բարձրագույն կրթություն,
- 2️⃣1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում,
- 3️⃣Հայերեն գրագետ խոսելու ունակություն,
- 4️⃣Անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն,
- 5️⃣Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2, 09։30-18։00
«WELES» ընկերությունների խումբը հիմնադրվել է 2011 թվականին, սկսել է իր արևային գործունեությունը Հայաստանում 2015 թվականից: Ընկերության գործունեության առանցքային ուղղություններն են արևային էլեկտրակայանների տեղադրումը, արևային սարքավորումների և լեդ լուսավորության նախագծերի իրականացումը ԵՄ երկրներում և Հայաստանում: