
Հեռախոսային հարցազրուցավար
R-Insights research company
Industry:
Other, Administrative, Clerical
Deadline:
6/22/2025
City:
Yerevan
Employment type:
Flexible
Salary:
Daily
3,000-8,000 ֏
Նկարագրություն
Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից:
Աշխատանքը ճկուն գրաֆիկով է, նախատեսվում է յուրաքանչյուր օրվա կտրվածքով աշխատել նվազագույնը 5-8 ժամ:
Պարտականություններ
- Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան,
- Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին,
- Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները,
- Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին,
- Տանից աշխատելու դեպքում հարկավոր է ունենալ՝ համակարգիչ, ականջակալ, ինտերնետ հասանելիություն։
Պահանջներ
- Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները),
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
- Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն),
- Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն,
- Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն:
Company օverview
Address
Կիևյան 16, 802 սենյակ, 0028, Երևան, Հայաստան
Website
Phone
+37410322522
Արինսայթս հետազոտական ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մենք հետազոտողների խումբ ենք, ովքեր ոգեշնչված են բացահայտելու և վերլուծելու գաղափարներով:
See more