
Հեռախոսային հարցազրուցավար
R-Insights research company
Industry:
Other, Human Resources
Deadline:
10/15/2023
City:
Տարբեր քաղաքներ
Employment type:
Flexible
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Not required
Նկարագրություն
Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից:
Պարտականություններ
- Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան
- Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին
- Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները
- Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին
Պահանջներ
- Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները)
- Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր)
- Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն)
- Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն
- Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքն ազատ գրաֆիկով է, նախատեսվում է յուրաքանչյուր օրվա կտրվածքով աշխատել նվազագույնը 5-6 ժամ:
How to apply?