
Հեռախոսավարուհի-օպերատոր
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հեռախոսավար-օպերատորի։
Պարտականություններ
- Հաճախորդների կողմից զանգերի ընդունման և դրանց սպասարկման ծառայության իրականացում
- Ընդլայնել և զարգացնել համագործակցությունը առկա հաճախորդների հետ
- Վաճառքի ծավալների ավելացում
- էլեկտրոնային նամակագրական կապի ապահովում
- Ընկերության կողմից առաջարկվող պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Սոցիալական ցանցերում նամակների պատասխանում
- Գրասենյակային այլ աշխատանքներ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն կդիտվի որպես առավելություն
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ, MS Office ծրագրային փաթեթի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ակտիվություն, սովորելու և զարգանալու ցանկություն
- Տարիք՝ 30-ից բարձր
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
CV-ին կցել նաև լուսանկար
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։