Get our free app. It won't take up space on your device

Հեռավար աշխատանք ԱՄՆ-ի ֆինանսական ոլորտում

UNITED GLOBAL ENTERPRISE LLC

Industry: Accounting, Finance, Banking, Legal, Insurance
City: Remote
Employment type: Full Time
Work schedule: Other
Work experience: Not required, Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

UNITED GLOBAL ENTERPRISE LLC ընկերությունը, որը իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում, փնտրում է աշխատակից անգլերենի բարձր իմացությամբ և ճկուն անալիտիկ մտածողությամբ։ Ընկերությունը մատուցում է ֆինանսական, հաշվապահական և զարգացման հետ կապված խորհրդատվական ծառայություններ կորպորատիվ կազմակերպություններին։

Աշխատակիցը պետք է ցանկություն ունենա սովորելու, ունենա զարգանալու ներքին մղում և անհրաժեշտության դեպքում կոմֆորտի զոնայից դուրս գալու ունակություն։

Հեռակա աշխատելով մեր կազմակերպությունում, աշխատակիցը սովորելու է թե ինչպես է կառուցված և աշխատում ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը, ծանոթանալու է հիմնական հաշվապահական նրբություններին և հասկանալու է բիզնեսի հիմնական խնդիրների լուծման գաղտնիքները։

Հետևաբար, մենք վստահ ենք, որ կարող ենք գտնել մեր թիմին արժանի մի գործընկերոջ, որը մեր պես ոչ մի դժվարություններից չի վախենում և հաջողության հասնելու համար պատրաստ է սարերը շուռ տալու փոխարեն, իր ճկուն անալիտիկ մտածողության շնորհիվ նրանց շրջանցել ձեռք բերելով ավելի առավելություններ։

Ահա այն աշխատանքները և պահանջները, որը աշխատակիցը պետք է սովորի մեր կազմակերպությունում աշխատելու ժամանակ։

Պարտականություններ

  • Պատրաստել կազմակերպության բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
  • Կազմակերպությունը գրանցելու համար համատեղ պատվիրատուի հետ կատարել անհրաժեշտ գործողությունները։
  • Կազմակերպություններին աջակցել և օգնել բանկային հաշիվների բացման մեջ։
  • Վերցնել ժամադրություն տարբեր հաստատություններում և ուղղորդել պատվիրատուներին կատարել անհրաժեշտ քայլերը։
  • Օգնել կազմակերպություններին իրենց մոտ առաջացած բանկային հարցերում, ահնրաժեշտության դեպքում միջամտել և բանկի աշխատակցի հետ լուծել առաջացած խնդիրները։
  • Կազմակերպություներին օգնել մեր գործունեության շրջանակներում համակարգային և գործավարային որոշակի աշխատանքների մեջ։
  • Կազմակերպություններին օգնել տարբեր հաստատություների հետ գործարքներ կատարելու համար անհրաժեշտ փաթեթի պատրաստում և համաձայնեցում։
  • Անհրաժեշտության դեպքում կատարել զանգեր տարբեր հաստատություններ, պարզաբանել գործարքի մանրամասները և հասցնել գործարոը ավարտին։
  • և այլն հետաքրքիր և ծանրաբեռնված գործունեություն։

Պահանջներ

  • գերազանց անգլերենի տիրապետում
  • աշխատանքային փորձը կարևոր չէ
  • պարտադիր հմտություններից - զարգանալու և հաջողության հասնելու ՄԵԾ ցանկություն
  • ցանկալի հմտություններ - միշտ նոր բան սովորելուց չվախեցող, առաջացած խնդիրներին սառնասրտորեն լուծում տվող, սթրեսային իրավիճակները կառավարող

Հավելյալ նշումներ

Աշխատանքին անցնելուց առաջ անցկացվում է պարտադիր նախնական ուսուցում և ծանոթացում։

Հիմնականում աշխատանքային օրեր և ժամերն են․

  • Երկուշաբթիից-ուրբաթ,
  • Ժամեր: 16:30 - 3:30

Որոշակի ծանրաբերնվածության դեպքում և խոշոր գործարքների նախապատրաստման ժամանակ հնարավոր է համատեղ համաձայնեցված գրաֆիկի փոփոխություն։

Spread the word! Share this job on social media