Հավելվածի կառավարման համակարգի ադմինիստրատոր
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունն իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար աշխատանքի է հրավիրում հավելվածի կառավարման ադմինիստրատորի:
iiko համակարգի ադմինիստրատորը պատասխանատու է համակարգի անխափան աշխատանքի, տվյալների ճշգրտության և շարունակական թարմացման, ինչպես նաև արտադրանքների և հաճախորդների տվյալների արդյունավետ կառավարման համար՝ ապահովելով ընկերության ամենօրյա գործառնական գործընթացների սահուն իրականացումը։
Պարտականություններ
- Ապահովել iiko համակարգի անխափան և արդյունավետ աշխատանքը։
- Կառավարել և թարմացնել ապրանքների, կատեգորիաների, գների և այլ անհրաժեշտ տվյալները։
- Ապահովել ապրանքների նկարների, նկարագրությունների և այլ տեղեկատվության ամբողջականությունն ու ճշտությունը։
- Հետևել հաճախորդների և հավատարմության ծրագրի տվյալների արդիականությանը։
- Իրականացնել համակարգի տվյալների պարբերական ստուգումներ և անհրաժեշտ փոփոխություններ։
- Համագործակցել մարքեթինգի, օպերացիոն, և այլ ստորաբաժանումների հետ՝ տվյալների ճշգրտությունն ու համակարգում փոփոխությունների ճիշտ արտացոլումն ապահովելու նպատակով։
- Մասնակցել նոր ապրանքների, ակցիաների և հատուկ առաջարկների համակարգում ներդրման գործընթացին։
- Կատարել ղեկավարության կողմից տրված՝ պաշտոնի շրջանակում բխող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- iiko համակարգի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
- Տվյալների կառավարման կամ POS/CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ։
- Excel / Google Sheets ծրագրերի լավ իմացություն։
- Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման կարողություններ։
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 5/2
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։