Հաստոցի սկսնակ օպերատորներ (Internship)
Glasswork
Նկարագրություն
Աշխատանքի հնարավորություն ԱՌԱՆՑ աշխատանքային փորձի:
Երիտասա՞րդ ես, ցանկանու՞մ ես աշխատել, բայց չունե՞ս փորձ, ուզու՞մ ես աշխատել զարգացող ընկերությունում՝ այս հնարավորությունը ՔԵԶ համար է:
Աշխատանքային պարտականություններ
- Կարդում է արտադրական գծագիր, իրականացնում է հաստոցի ծրագրային կարգավորում,
- Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի,
- Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում,
- Մաքրում է սարքավումները,
- Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում,
- Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին,
- Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները։
Պահանջներ
- Տեխնիկական ոլորտի կրթություն ցանկալի է
- Սովորելու մեծ ցանկություն
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Ուշադրություն,
- Ֆիզիկական աշխատանքի ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։