Հաստոցի օպերատոր
BIOKAT
Նկարագրություն
Հաստոցի օպերատորը վերահսկում է հաստոցի աշխատանքը՝ ապահովելով արտադրանքի պատրաստումը սահմանված տեխնիկական պահանջներին և որակի չափանիշներին համապատասխան։
Պարտականություններ
- Կարգավորել և նախապատրաստել հաստոցը աշխատանքի համար։
- Գործարկել, վերահսկել և կանգնեցնել հաստոցը ըստ արտադրական առաջադրանքի։
- Ապահովել արտադրանքի որակի վերահսկումը արտադրության ընթացքում։
- Հայտնաբերել սարքավորման անսարքությունները և տեղեկացնել պատասխանատու անձանց։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն։
- Հաստոցների կամ արտադրական սարքավորումների հետ աշխատելու փորձը ցանկալի է։
- Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում։
- Թիմում աշխատելու և կարգապահության պահպանում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 09։00-18։00
Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ:
Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:
2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:
ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:
Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը: