Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար (սկսնակ)

ASEDL LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior
Industry: Accounting, Finance, Banking
Deadline:
6/29/2025

Նկարագրություն

ԱՍԷԴԼ-ի պահեստային տնտեսության թիմում սկսնակ մասնագետի համար աշխատանքի հնարավորություն կա: Հիմնական պահանջները՝ բարձրագույն տնտեսագիտական ոլորտի կրթություն, համակարգչային հմտությունները:

Պարտականություններ

  • Առհաշիվների վերահսկում, հաստատում և ձևակերպման ճշգրտության ստուգում,
  • Արտադրական առհաշիվների հաստատման և հետագա հաշվետվությունների ընթացքի կազմակերպում և վերահսկում,
  • Գնման և շինարարական պայմանագրերի կազմում – հետևում,
  • Շինարարական ակտերի կազմում – կնքում – հետևում – հարկային հաշիվների ստացում,
  • Նյութերի, վառելիքի, տնտեսական պարագաների և այլ օգտագործվող միջոցների դուրս գրման վերահսկում, անհրաժեշտության դեպքում՝ ինքնուրույն դուրս գրում (եթե պատասխանատուն ծրագրից չի օգտվում),
  • Կազմակերպում և մասնակցում է պահեստների գույքագրման արդյունքների ծրագիր մուտքագրմանը,
  • Շաբաթական 1С կրեդիտորական պարտքի վերլուծություն, փոխադարձ ակտերի կազմում – ըստ անհրաժեշտության,
  • Կազմակերպում է վճարման ենթակա հաշիվների հաստատման գործընթացը մատակարարման բաժնի և ֆինանսական բաժնի հետ - շաբաթական,
  • Պահեստների շարժերի ստուգում և պատասխանատուների տեղեկացում, ցուցում ուղղման համար, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն ուղղում,
  • Ուղղորդում է այլ բաժինների հաշվետարներին ծրագրում գործարքների ձևակերպման գործընթացում,
  • Ուղղորդում և հետևում է այլ բաժինների պարբերական ձևակերպումներին, սխալների դեպքում տալիս է համապատասխան ձևակերպման լուծում։

Պահանջներ

  • Տնտեսագիտական ոլորտի կրթություն,
  • Համակարգչային հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` վեցօրյա։

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media