Հաշվետար - օպերատոր
Lav Avto
Նկարագրություն
"Հույս Մոտոր" կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի։
Պարտականություններ
-
Հաշվապահական փաստաթղթերի կազմում
-
Վաճառքների, մուտքի և ելքի օրդերների ձևակերպում 1C ծրագրում
-
Հարկային հաշիվների դուրսգրում
-
Փաստաթղթերի վարում և արխիվացում
-
Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում
-
Գործընկերների պարտքերի ճշտում փոխադարձ ակտերի միջոցով
-
Բանկային գործարքների ձևակերպում և վերահսկում
-
Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների իրականացում
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն
-
Աշխատանքային փորձը պարտադիր է 1-3 տարի
-
1C և e-invoicing, ծրագրերի տիրապետում
-
MS Office-ի իմացություն
-
Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն, թիմում աշխատելու ունակություն և արագաշարժություն
-
Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 09:00 – 14:00 (մեկ շաբաթ աշխատանքային օր է շաբաթ օրը,հաջորդ շաբաթ՝ ոչ աշխատանքային)։
- Զուտ աշխատավարձ - մրցակցային /կախված աշխատանքային փորձից
- Ամսվա ընթացքում մինչև 4 ժամ անձնական նպատակով բացակայելու հնարավորություն:
CV-ին ուղարկել լուսանկարով։
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։