Հաշվետար-օպերատոր
CAR COLORS LLC
Նկարագրություն
Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «ՔԱՐ ՔՈԼՈՐՍ ՍՊԸ» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։
Պարտականություններ
- Պատվերների մշակում,
- 1C ծրագրին պարտադիր տիրապետում
- Ապրանքանյութական պաշարների հաշվառում 1C ծրագրում,
- Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագիր,
- Ապրանքանյութական արժեքների օրական շարժի վերահսկում,
- Բանկային քաղվածքների ձևակերպում,
- Մանրածախ և մեծածախ վաճառքների ձևակերպում,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
- Մշակել պատվերների ինքնարժեքի հաշվարկման մեխանիզմներ
- Տվյալների բազայի վարում, մշակում, համապատասխանության ստուգում և վերլուծություն
- Բոլոր վերլուծությունների արդյունքները քննարկում տնօրենի հետ, տալ մասնագիտական խորհրդատվություն ֆինանսական ցուցանիշների բարելավման նպատակով:
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
- 1C 8.3 ծրագրի պարտադիր իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel),
- Համապատասխան աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի,
- Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Տրամաբանական մտածողություն,
- Ժամանակի կառավարում,
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- Թիմային կողմնորոշում,
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
Աշխատանքային օրեր 6 օրյա, 09-19-00
ACC (Armenian Car Colors) ֆիրմային ավտոներկերի խանութը հիմնադրվել է 2003 թվականին և նպատակ է դրել դառնալ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը գույների ճշգրիտ ընտրության, ավտոմեքենաների էմալների և աքսեսուարների վաճառքի ոլորտում։