Հաշվետար-օպերատոր
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Մեր վաճառքի թիմը համալրելու նպատակով փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով հաշվետար-օպերատորի:
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
- Հաճախորդներին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում,
- Հաշվապահական տվյալների մուտքագրում և վարում,
- Առևտրային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, գնառաջարկ, պայմանագիր) կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- MS Excel-ի և այլ գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Եթե պատրաստ ես միանալ մեզ, ուղարկիր ինքնակենսագրականդ։
💡 Սպասում ենք Քեզ մեր թիմում!
Հասցե՝ Ք․ Երևան, Շիրակի 2/5։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 09:00-15:00:
Հեռ․՝ 098 777 287։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: