Հաշվետար-օպերատոր
HA Accounting
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվետար-օպերատորի հաշվապահական գրասենյակում աշխատելու համար: Առաջադիմելու դեպքում ունենալու եք հաստիքի փոփոխություն և աշխատավարձի բարձրացում:
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում,
- Պահեստի մուտքի և ելքի ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում,
- Հաշվապահության հետ կապված այլ պարտականություններ:
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն (մասնագիտական, կդիտարկվեն նաև տեխնիկական),
- Աշխատանքային փորձը՝ ցանկալի է մինչև 1 տարի,
- Հմտություններ՝ ՀԾ-Հաշվապահ 7, Taxservice,
- Համակարգչով աշխատելու ունակություն (Excel, Word),
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Կարապետ Ուլնեցու փ. 58/1։
HA Accounting-ի պրոֆեսիոնալ թիմը մասնագիտացված է փոքր, միջին և խոշոր բիզնեսներ՝ անհատ ձեռնարկատերերի (Ա/Ձ) և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ) եզակի կարիքներին հարմարեցված համապարփակ հաշվապահական և հարկային լուծումներ տրամադրելու գործում: Գերազանց որակի մեր հանձնառությունն ակնհայտ է մեր առաջարկած յուրաքանչյուր ծառայության մեջ:
Անկախ Ձեր ոլորտից, կազմակերպության շրջանառությունից, աշխատակիցների քանակից և աշխատանքի բարդությունից, մենք երաշխավորում ենք գին-որակ լավագույն համադրությունը: