Հաշվետար-օպերատոր
ART GLOBAL LLC
Նկարագրություն
«ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի իգական սեռի։
Պարտականություններ
- ՀԾ-վաճառքների կառավարում, ՀԾ-հաշվապահ ծրագրերի վարում՝ պատվերների գրանցում,
- Ապրանքների տեղաշարժման փաստաթղթային վարումը պահեստների միջև,
- Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- ՀԾ ծրագրերի տիրապետում,
- ՀԾ-վաճառքների կառավարում համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր գերազանց տիրապետում,
- Պատասխանատվության զգացում,
- Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00:
Սեռը՝ իգական։
Արտ Գլոբալ ընկերությունը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Չարբախ)։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: