
Հաշվետար-օպերատոր
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
«Էֆֆեկտ Գրուպ - ՇԵՆ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
- Հաշվապահական տվյալների մուտքագրում և վարում,
- Առևտրային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, գնառաջարկ, պայմանագիր) կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀԾ ծրագրի իմացություն,
- MS Excel-ի և այլ գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Եթե պատրաստ ես միանալ մեզ, ուղարկիր ինքնակենսագրականդ։
💡 Սպասում ենք Քեզ մեր թիմում!
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: