
Հաշվետար-օպերատոր
Penotex LLC
Նկարագրություն
Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։
Պարտականություններ
- Պատվերներների մշակում,
- Ապրանքանյութական պաշարների հաշվառում 1C ծրագրում,
- Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագիր,
- Ապրանքանյութական արժեքների օրական շարժի վերահսկում,
- Բանկային քաղվածքների ձևակերպում,
- Մանրածախ և մեծածախ վաճառքների ձևակերպում,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
- 1C 8.3 ERP, 1C 7.7 ծրագրերի պարտադիր իմացություն,
- Taxservice համակարգի իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel),
- Համապատասխան աշխատանքային փորձ՝ նվազագույնը 1տարի,
- Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Տրամաբանական մտածողություն,
- Ժամանակի կառավարում,
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- Թիմային կողմնորոշում,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
- Համեղ ընդմիջում,
- Ծառայողական մեքենա։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։