Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար- օպերատոր

Penotex LLC

Industry: Accounting, Finance, Banking, Production, Operations
Deadline: 2/17/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․

Պարտականություններ

  • Պատվերներների մշակում
  • Հարկային հաշիվների, հաշիվ- ապրանքագրերի դուրսգրում
  • Մանրածախ և մեծածախ վաճառքների ձևակերպում
  • Ապրանքների տեղափոխությունների, ներքին շարժի և մուտքերի վարում
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում)
  • 1C 8.3, 1C 7.7 ծրագրերի պարտադիր իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel)
  • Համապատասխան աշխատանքային փորձ՝ նվազագույնը 1տարի
  • Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տրամաբանական մտածողություն
  • Ժամանակի կառավարում
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն
  • Թիմային կողմնորոշում
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Մրցունակ աշխատավարձ
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
  • Համեղ ընդմիջում
  • Ծառայողական մեքենա

Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում

Company օverview
address
Address
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Number of employees
51-150
Phone
Phone
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address

Ներկա պահին աշխատում ե՞ք․ *

This field is required

Արդյո՞ք տիրապետում եք 1C 8․3(ERP) ծրագրին․ *

This field is required

Արդյո՞ք տիրապետում եք 1C 7․7 ծրագրին․ *

This field is required

Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media