
Հաշվետար-օպերատոր
Carrefour Armenia
Նկարագրություն
Ընկերության վաճառքի բաժինը համալրելու նպատակով փնտրում ենք օպերատոր-հաշվետարի։
Պարտականություններ
- Աշխատանք մենեջերների հետ՝ համապատասխան տվյալների ստացման, պատվերների ձևակերպման նպատակով
- Հաշիվ-ապրանքների կազմում
- Հնարավոր վերադարձերի ճշգրտում
- Պահեստում ապրանքատեսականու մնացորդի հաշվարկում
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման բազային գիտելիքներ
- Համապատասխան աշխատանքային առնվազն 2 տարվա փորձառություն
- ՀԾ, invoice, Excel ծրագրերի իմացություն
- Smart Systems ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի պլանավորում և վերջնաժամկետների պահպանման ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը երկ-եւրբ 11։30-20։30, շբթ՝ 12։00-18։00
Տարածքը՝ Մասիվ, <<Ֆուդ Դեպո ընկերություն>>
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: