
Հաշվետար-օպերատոր
Derjava
Նկարագրություն
Համակարգել վաճառքների տվյալները։
Պարտականություններ
- Կատարված վաճառքների համակարգում,
- Ֆինանսական տվյալների մուտքագրում ծրագիր,
- Հաշվետվությունների գեներացում ծրագրից։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հաշվապահական տարրական գիտելիքներ,
- ՀԾ կամ 1C ծրագրերի իմացություն,
- MS office-ի՝ մասնավորապես Excel-ի գերազանց իմացություն։
Կարող են դիմել և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: