Հաշվետար - օպերատոր
SDM LLC
«ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք Եվրոպական, Ռուսական և Ուկրաինական բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, համալրում է 1000 խոշոր հարկատուների ցանկը Հայաստանում :
ԷՍԴիԷմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է համակարգչային օպերատոր
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական ոլորտում)
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), (ցանկալի է ՀԾ վաճառքների կառավարում և ՀԾ հաշվապահ) ծրագրերի իմացություն
- Համապատասխան աշխատանքային փորձ` նվազագույնը 2 տարի
- Վերլուծական մտածողություն
- Լեզուներ՝ Հայերեն, Ռուսերեն
Աշխատանքի նկարագիր.
- Խանութներից ստացած պատվերների ծրագրային կառավարում
- Պարբերական հաշվետվությունների կազմում ու ժամանակին ներկայացում
- Գների և զեղչերի մուտքագրում և վերահսկողություն
- Վաճառքի տվյալների ուսումնասիրություն
- վաճառքի արդյունքների և դրանց հետ կապված դիտարկումների համակարգված, մատչելի և գրագետ ներկայացում
- տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն
- Պատվերների ձևավորում
- Պահեստի մուտքերիի և ելքերի վերահսկում ծրագրի միջոցով
- Թիմում աշխատելու ունակություն
Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ-08:30-17:30, Շաբաթ՝ 09:00-13:00 (ամսական 1 անգամ)
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք պատասխանել հարցերին և դիմել` պարտադիր կցելով ռեզյումե:
Մենք զբաղվում ենք հիգիենիկ պարագաների, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ընկերությունն ունի ավելի քան 50 աշխատակից Երևանում,մարզերում և ԼՂՀ-ում: Համագործակցում ենք գրեթե բոլոր ցանցային և ոչ ցանցային սուպերմարկետների, դեղատների և խանութների հետ: Հպարտորեն կարող ենք փաստել, որ ընկերությունը զբաղեցնում է իր ուրույն տեղը այժմյան շուկայում: Մշտապես հետևելով հայաստանյան շուկայի զարգացմանը, մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին: Մենք հանդիսանում ենք Ձեզ առավել հայտնի հետևյալ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Libero-մանկական տակդիրներ, վարտիքներ Tena-մեծահասակի տակդիրներ,սավաններ, վարտիքներ Zewa-զուգարանի թուղթ, անձեռոցիկ Libresse-կանացի հիգիենիկ միջադիրներ Tork-Պրոֆեսիոնալ օգտագործման համար նախատեսված թղթե սրբիչի, զուգարանի թղթի, օդազերծիչի, հեղուկ օճառի, զուգարանակոնքի թղթի դիսպենսերներ, իրենց համար նախատեսված լիցքավորող պարագաներով, ինչպես նաև սավաններ (հիվանդանոցներում օգտագործելու համար), աղբաման, անձեռոցիկ Freken Bok - տնտեսական պարագաներ տան համար (լատեքսային ձեռնոցներ, աղբի տոպրակներ, անձեռոցիկներ, ապակիների,կահույքի, հատակի մաքրման համար նախատեսված լաթեր, խոհանոցային սպունգ), Novita, Lady Cotton - հիգիենիկ պարագաներ (բամբակե սկավառակ, ականջի փայտիկներ, կոսմետիկ թաց անձեռոցիկներ) Smile, Fresh Berry, SuperFresh - մանկական, և ամենօրյա օգտագործման թաց անձեռոցիկներ,)