
Հաշվետար-օպերատոր
Errand HR
Նկարագրություն
Errand HR Agency-ի գործընկեր` տնտեսական ապրանքների արտադրությամբ և վաճառքով զբաղվող, խոշոր կազմակերպությունը փնտրում է իգական սեռի, պարտադիր աշխատանքային փորձով և ՀԾ-7 ծրագրի իմացությամբ հաշվետար-օպերատորի։
Պարտականություններ
- Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրերում
- Բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ ծրագիր
- Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում՝ մնացորդների վերահսկում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
- Պաշտոնից բխող այլ պահանջների կատարում
Պահանջներ
- Իգական սեռի
- Բարձրագույն կրթություն և լեզուների իմացություն ցանկալի է
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- ՀԾ-7, ՀԾ վաճառք, E-invoicing ծրագրերի իմացությունը պարտադիր է
- Excell-ի իմացությունը պարտադիր է
- Համակարգչային գիտելիքներ
- Հաղորդացման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- ՀԾ վաճառքների կառավարման իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ 09:00-18:00,
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: