
Հաշվետար / ներքին պահեստի պատասխանատու
Alpha Engineering
Նկարագրություն
Հրավիրում ենք միանալ մեր թիմին, որը ստեղծում է հետաքրքիր ինժեներական համակարգեր և նախագծեր։ Մեզ մոտ դուք կարող եք դառնալ պրոֆեսիոնալ թիմի մի մասը, որը աշխատում է կարևոր օբյեկտների և ժամանակակից լուծումների վրա։
Մեր գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ բաց է հաստիք, որտեղ միավորված են պահեստապետի և հաշվետարի պարտականությունները։ Նախագծային և ինժեներական ուղղվածությամբ մեր ընկերությունում, հաշվի առնելով պահեստային և հաշվառման գործողությունների շատ փոքր ծավալը, նախատեսվում է մեկ աշխատակցի կողմից համատեղ իրականացնել պահեստապետի և հաշվետարի գործառույթները։
Մեր գործունեությունը չի ենթադրում ակտիվ առևտրուր,ինչր հետևանքով հաճախ հաշիվների դուրս գրումը իրականացվում է շաբաթական 1-2 անգամ, իսկ ապրանքի բացթողում օրական 1-2 անգամ։
Այս ձևաչափը թույլ է տալիս միավորել երկու հաստիքները, աշխատակցի համար առանց լրացուցիչ բեռի։
Պարտականություններ
- Հաշիվ ապրանքագրերի մուտքագում և դուրս գրում,
- ՀԾ առևտուր ծրագրով ապրանքի շարժի և պարտքերի վերահսկում,
- Տրամադրված ինֆորմացիայի հիման վրա իրականացված աշխատանքների, մատակարարված ապրանքների հաշվառում,
- Պահեստի շարժի վերահսկում և դասավորվածություն,
- Ապրանքների ընդունում պահեստ և բաց թողնում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ պարտադիր,
- Պարտադիր հմտություններ՝ Հ/Ծ առևտուր կամ ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
- Word/exel-ի հմուտ տիրապետում,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 9:00 - 18:00, շաբաթ՝ մինչև 13։00։
Դիտարկվում են միայն արական սեռի թեկնածուները:
Ընկերությունը ավելի քան 15 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի ողջ տարածքում՝ զբաղվելով շենք շինությունների ինժեներական համակարգերի նախագծմամբ, մոնտաժմամբ և սպասարկմամբ։ Մենք մասնագիտացած ենք էլեկտրամատակարարման, հրդեհային անվտանգության համալիր լուծումների, անվտանգության համալիր լուծումների և մալուխային կառուցվածքային համակարգերի ոլորտներում։
Մեր գործունեության ընթացքում մենք խստորեն պահպանում ենք բոլոր գործող ազգային նորմատիվային փաստաթղթերը, և անհրաժեշտության դեպքում՝ միջազգային ստանդարտները։ Դա մեզ հնարավորություն է տալիս երաշխավորելու իրականացվող նախագծերի անվտանգությունն ու հուսալիությունը։
Ծառայությունների բարձր որակը, փորձը և հուսալիությունը մեզ դարձնում են վստահելի գործընկեր մեր հաճախորդների համար՝ ապահովելով երկարաժամկետ համագործակցություն։