Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար/ Իրացման փաստաթղթերի հաշվառման մասնագետ

ARGE BUSINESS LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 8/14/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

"ԱՌԳԵ Բիզնես" ՍՊԸ-ն փնտրում է գրագետ և ակտիվ Հաշվետար/ Իրացման փաստաթղթերի հաշվառման մասնագետ։

Պարտականություններ

  • 1C էլեկտրոնային ծրագրում օրվա վաճառքի պատվերների իրացման գործընթացի ապահովում և առաքման թիմի համար համապատասխան փաստաթղթերի պատրաստում և խմբավորում
  • E-invoicing էլեկտրոնային ծրագրով հարկային հաշիվների դուրս գրում և դրանց անվավեր և չեղյալ ճանաչում
  • Հարկային հաշիվների անվավեր և չեղյալ ճանաչելու գործընթացի պարտադիր փաստաթղթերի ձևակերպում և հաշվառում
  • Հարկային հաշիվների հավաքագրում, հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում
  • Ապրանքների տեղափոխության փաստաթղթերի պատրաստում և հաշվառում
  • Առաքման գրքի լրացում
  • Բոլոր գործընթացների համապատասխան էլեկտրոնային ֆայլերի վարում
  • Ըստ գլխավոր հաշվապահի պահանջի տեղեկատվության տրամադրում, ընթացիկ առաջադրանքների կատարում, նշված սեղմ ժամկետներում
  • Հարկային Հաշիվների արխիվացում, արխիվի վարում և համապատասխան տեղեկատվության տրամադրում՝ ըստ պահանջի
  • Դատական գործընթացների համար անհրաժեշտ հարկային հաշիվների տրամադրում՝ նշված ժամկետներում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Ֆինանսական, տնտեսագիտական, տեխնիակական)
  • Excel ծրագրի գերազանց իմացություն
  • E-invoicing, ՀԾ, 1C ծրագրերի իմացություն
  • Ճնշման տակ աշխատելու ունակություն
  • Վերլուծական մտածողություն և մանրուքների վրա ուշադրություն
  • Պատասխանատվության զգացում, կարգապահություն և թիմում աշխատելու ունակություն
  • Կարող են դիմել նաև նորավարտ ուսանողները

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 10։00-19։00

Արտոնությունների փաթեթ`

  • ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ
  • ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  • ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  • ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ

Spread the word! Share this job on social media