Հաշվետար - հաշվապահի օգնական
Sega
Նկարագրություն
"Բելլա Վիտա" ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվետար։
Աշխատավայրը գտնվում է 2-րդ մասիվի հարևանությամբ՝ Բագրևանդ թաղամասում: Կատարվում է աշխատակիցների տեղափոխում Զեյթունից դեպի գրասենյակ հետադարձով:
Պարտականություններ
- Առաջնային փաստաթղթերի մուտքագրում
- Հաշիվ ապրանքագրերի կազմում
- Դրամարկղային և բանկային գործարքների ձևակերպում
- Մատակարարների և գնորդների հաշվարկների վարում
- Պահեստի մուտքերի և ելքերի հաշվառում
- Վաճառքների ձևակերպում
- Ծավալուն ծրագրային բազայի հետ աշխատելու հմտություն
- 1C ծրագրով տվյալների մուտքագրում
- Փաստաթղթերի դասակարգում և արխիվացում
- Ամենօրյա հաշվետվությունների պատրաստում
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS-Office, 1C ծրագրի իմացություն
- Լարված իրավիճակում աշխատելու ունակություն
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: