Get our free app. It won't take up space on your device
Location: Malatia-Sebastia, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
10/24/2026

Նկարագրություն

«ԳԵՎՄԻԿ» ՍՊ ընկերությունը փնտրում է դեղատնային և/կամ բժշկական հաստատություններում աշխատանքային փորձով հաշվետար-հաշվապահի:

Պարտականություններ

  • Ապրանքանյութական արժեքների մուտքագրում ՀԾ Առևտրում.
  • Ապրանքանյութական արժեքների մուտքերի և ելքերի հաշվառում.
  • Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում.
  • Ապրանքների շարժի, սերիաների և պիտանելիության ժամկետների մշտական վերահսկողություն.
  • Պարբերական և տարեկան գույքագրումների կազմակերպում և իրականացում.
  • Փաստացի ապրանքային մնացորդների համադրում հաշվապահական/ծրագրային տվյալների հետ.
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառման տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում.
  • Բանկային քաղվածքների ձևակերպում.
  • Դրամարկղային գրքերի լրացում.
  • ՀԴՄ-ով կատարված վաճառքների ձևակերպում և ստորագրում.

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն.
  • Հաշվապահական հաշվառման տեսական և գործնական գիտելիքներ.
  • ՀԾ Հաշվապահ և ՀԾ Առևտուր ծրագրերի պարտադիր իմացություն.
  • Tax Service հարկային համակարգի հետ աշխատելու հմտություն.
  • MS Office ծրագրերի իմացություն.
  • Նոր սերնդի ՀԴՄ սարքերով աշխատելու կարողություն.
  • Առնվազն 3-5 տարի աշխատանքային փորձ (դեղատնային և/կամ բժշկական հաստատություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն).
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն.
  • Վերլուծական մտածողություն և թվային տվյալների հետ ճշգրիտ աշխատելու կարողություն։
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media