
Հաշվետար-հաշվապահ
Katran LLC
Նկարագրություն
«Կատրան» ՍՊԸ-Ն փնտրում է աշխատասեր և պատասխանատու հաշվետար-հաշվապահի։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
- Ստացված հաշիվների մուտքագրում համակարգ,
- Տեղաշարժերի իրականացում և վերահսկում,
- Առևտրային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, գնառաջարկ, պայմանագիր) կազմում,
- Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն համապատասխան կամ հարակից ոլորտում,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՀԾ հաշվապահ և ՀԾ առևտուր համակարգերի տիրապետում,
- MS Office իմացություն (միջին),
- Պատասխանատվության բարձր զգացողություն,
- Անալիտիկ մտածողություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Մշտապես սովորելու ցանկություն։
Միանալով մեր թիմին, դուք կունենաք՝
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն,
- Ընկերասեր և դինամիկ թիմ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 09։00-18։00, ընդմիջման ժամ՝ 13։00-14։00
Տեղափոխումն իրականացնում ենք Բարեկամության մետրոյի մոտակայքից։
Կատրան ՍՊԸ - ն Հայաստանում ծովամթերքի և ասիական խոհանոցի մթերքների ամենախոշոր մատակարարներից մեկն է, ունի 20 տարվա պատմություն ։ Աշխատում ենք ավելի քան 400 ռեստորանների և հյուրանոցների հետ, ապահովելով մշտական բարձր որակ և արագ առաքում:
Ապրանքների ներմուծումը իրականացվում է Նորվեգիայից, Վիետնամից, Էկվադորից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: