Հաշվետար (Արամուս, Վանաձոր)
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության թիմին միանալու համար փնտրում ենք հաշվետարի։
Աշխատավայրը նախատեսված է Արամուսում և Վանաձորում։
Պարտականություններ
- Հաշվապահությանը կից իրականացնել հաստիքին վերաբերվող գործառույթները,
- E-invoicing ծրագրի միջոցով դուրս գրել հաշիվ-ապրանքագրերը, տեղափոխության փաստաթղթերը՝ բեռնագիր,
- Ներքին ծրագրի միջոցով իրականացնել համապատասխան հումքերի/ապրանքների տեղաշարժերը,
- Համապատասխան բաժիններին տրամադրել օրական, շաբաթական, ամսական հաշվետվություններ,
- Հետևել հաշվապահական փաստաթղթերի ողջ շրջանառությանը:
Պահանջներ
- Կրթության առկայություն Հաշվապահության կամ հարակից այլ ոլորտում,
- Հաշվետարի աշխատանքային փորձը ցանկալի է,
- ՀԾ, E-invoicing, Excel ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային։
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV/ինքնակենսագրական։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: