Հաշվետար
Կայուն մենեջմենթ ՍՊԸ
Նկարագրություն
Կայուն Մենեջմենթ ընկերության կողմից կառավարվող Eria Suite Yerevan հյուրանոցի համար փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և մանրուքների նկատմամբ ուշադիր Հաշվետարի, որը կզբաղվի հյուրանոցի ֆինանսական և հաշվապահական գործառնությունների պատշաճ կազմակերպմամբ։
Պարտականություններ
- Հյուրանոցի ընթացիկ հաշվապահական գործառնությունների իրականացում և վերահսկում
- Առաջնային հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում և հաշվառում
- Հյուրանոցի եկամուտների և ծախսերի ամենօրյա հաշվառում
- ՀԴՄ, POS և բանկային գործառնությունների վերահսկում և համադրում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում և վերահսկում
- Մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
- Պահեստի և ապրանքանյութական արժեքների շարժի հաշվառում
- Ամսական և տարեկան հաշվետվությունների պատրաստում
- Հարկային և այլ պարտադիր հաշվետվությունների նախապատրաստում
- Անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական վերլուծությունների և հաշվարկների իրականացում
- Հյուրանոցի տարբեր բաժինների հետ ֆինանսական տվյալների ճշտում և համադրում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում կդիտարկվի որպես առավելություն
- Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն
- Հաշվապահական ծրագրերի իմացություն
- MS Excel-ի լավ իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր պատասխանատվության զգացում
- Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Թիմում աշխատելու և տարբեր բաժինների հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն
Մենք առաջարկում ենք՝
- Մասնագիտական և կայուն աշխատանքային միջավայր
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Աշխատանք հյուրանոցային ոլորտում գործող պրոֆեսիոնալ թիմում
- Զեղչային համակարգ հյուրանոցային ցանցի ծառայությունների համար
Աշխատանքի վայր՝ Երևան