Հաշվետար
Ruben Group
Նկարագրություն
«Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն փնտրում է հաշվետարի, ով պատասխանատու կլինի հաշիվ-ապրանքագրերի դուրսգրման, ինչպես նաև ծրագրում բանկային քաղվածքների մուտքագրման համար։
Պարտականություններ
- Դուրս գրել վճարման հաշիվներ 1C 8․3, ՀԾ, E-invoicing համակարգերի միջոցով,
- Մուտքագրել բանկային քաղվածքները ծրագիր,
- Ստուգել և վարել անկանխիկ գործարքներով իրականացված գործարքների կտրոններրը,
- Մուտքագրել գնված ապրանքների տվյալները ՀԾ և 1C 8․3,
- Taxservice ծրագրերի իմացություն
- Ստեղծել ապրանքների տեղափոխության ուղեկցող փաստաթղթեր։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- 1C 8․3 և ՀԾ ծրագրերի իմացություն
- Taxservice ծրագրերի իմացություն
- MS Office-ի լավ իմացություն,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Թիմում աշխատելու հմտություն։
Հավելյալ նշումներ
- Հասցե՝ Գուսան Սեբաստիա 37/6
- Աշխատանքային օրեր և ժամեր ՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։30-19։00։
«Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն շինանյութի ներկրմամբ և վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է Հայաստանում։ Ավելի քան 28 տարվա գործունեության ընթացքում մենք սպառողին առաջարկում ենք բարձր որակ, ժամանակակից դիզայն և հարմարավետ լուծումներ՝ համագործակցելով վստահելի միջազգային բրենդների հետ։Մեր ընկերությունը շուկայում հայտնի է «Ռուբեն» և «Էլֆ Դեկոր» խանութների ցանցերով:
Մենք կայացած և հուսալի կազմակերպություն ենք, որտեղ աշխատակիցը համարվում է գլխավոր արժեք։ Ընկերությունում մեծապես կարևորում ենք թիմային աշխատանքը, խրախուսում ենք շարունակական մասնագիտական զարգացումը և ապահովում կարիերայի աճի իրական հնարավորություններ։
Եթե փնտրում եք կայուն աշխատանք և զարգացող մասնագիտական միջավայր, «Ռուբեն և Եղբայրներ» ՍՊԸ-ն ճիշտ ընտրություն է Ձեզ համար։