Հաշվետար
Sis Natural CJSC
Նկարագրություն
«Սիս Նատուրալ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաշվետար։
Պարտականություններ
- Պատվերների ընդունում
- E-invoicing համակարգով հաշիվների դուրսգրում
- Ճշգրտող հաշիվների դուրս գրում
- փաստաթղթաշրջանառության ապահովում
- անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում:
Պահանջներ
- տնտեսագիտական կրթություն
- աշխատանքային փորձը առնվազն 1 տարի,
- պարտադիր հմտություններ - MS Office, Word ծրագրերի իմացություն,
- ցանկալի հմտություններ - 1C ERP և Е-invoicing ծրագրերի իմացություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` Երկուշաբթի-ուրբաթ- 09:00-18:00
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
«ՍԻՍ Նատուրալ» ընկերությունը հիմնադրվել է 1999թ.-ին: Այն մասնագիտացված է հյութերի, մրգային և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Հանդիսանալով ամենամեծ հյութ արտադրողը Հայաստանում՝ մեր ընկերությունը արտադրում է սպառողների շրջանում հայտնի այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են Yan-ը, Yan Organic-ը , Yan Sparkling-ը, SIS-ը, Siya-ն: Մեր նպատակն է բավարարել բոլոր սպառողական խմբերի պահանջները, ուստի արտադրված ապրանքատեսակներից յուրաքանչյուրը կենտրոնացված է առանձին թիրախային խմբերի վրա: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ ԱՐՏԱԴՐԱՆՔ բաժնում: