Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար

Tumanyan Shaurma

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Accounting, Audit, Restaurants, Food Services
Deadline:
9/24/2026

Նկարագրություն

Փնտրում ենք հաշվետար, ով կվարի ընկերության ռեստորանային ոլորտում գործող մեկ բրենդի հաշվապահական հաշվառումը։

Պարտականություններ

  • Վստահված բրենդի հաշվապահական հաշվառման ամբողջական վարում
  • Առաջնային հաշվապահական փաստաթղթերի մուտքագրում և մշակում
  • Մատակարարների և այլ գործընկերների հետ հաշվարկների վերահսկում
  • Ապրանքային և դրամական շարժի հաշվառում
  • Պահեստային և իրացման գործարքների հաշվառում
  • Հաշվապահական հաշվետվությունների պատրաստում
  • Հարկային և այլ պարտադիր հաշվետվողականության գործընթացներում մասնակցություն
  • Հաշվապահական տվյալների համադրում և վերահսկում
  • Ղեկավարությանը անհրաժեշտ հաշվապահական տեղեկատվության տրամադրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է հաշվապահություն, ֆինանսներ կամ տնտեսագիտություն ուղղությամբ
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության իմացություն
  • 1C և Excel-ի լավ իմացություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ինքնուրույն աշխատելու և մեծ ծավալի տեղեկատվության հետ արդյունավետ գործելու կարողություն
  • Ռեստորանային կամ սննդի ոլորտում հաշվապահական փորձը կհամարվի առավելություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն
  • Աշխատանք ռեստորանային ոլորտի զարգացող ընկերությունում
  • Համեղ ընդմիջում

Աշխատանքի վայր՝ Երևան, Քըրք Քըրքորյան 1/1

Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, 09։00 -18։00 կամ 10։00 -19։00

Company օverview
address
Address
Քըրք Քըրքորյան 1/1
address
Number of employees
151-500
Phone
Phone
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

See more
Benefits
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media