Հաշվետար
Homer
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Գլխավոր Հաշվապահի օգնականի, ով կմիանա ընկերության հաշվապահական թիմին և կաջակցի ընթացիկ հաշվապահական գործընթացների պատշաճ և ժամանակին իրականացմանը։
Պարտականություններ
- Հարկային փաստաթղթերի դուրսգրում Taxservice, ՀԾ հաշվապահ և 1С համակարգերով։
- Ապրանքանյութական արժեքների և ստացած ծառայությունների մուտքագրում համակարգեր, պահեստից ելքերի և տեղաշարժերի գրանցում։
- Հիմնական միջոցների ձեռքբերումների գրանցում, կապիտալացվող և ընթացիկ ծախսերի ձևակերպում, հիմնական միջոցների դուրսգրում և օտարում։
- Դրամարկղային փաստաթղթերի գրանցում և վերահսկում։
- Բանկային քաղվածքների մուտքագրում և բանկային փոխանցումների իրականացում։
- Մանրածախ վաճառքի գրանցում ՀԾ համակարգում։
- Դրոշմանիշների և դրոշմապիտակների ձեռքբերում և հաշվառում։
- Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ինչպես նաև այլ անհրաժեշտ հաշվետարական և հաշվապահական գործընթացների իրականացում։
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման գործառույթների հստակ իմացություն
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (կդիտվի որպես առավելություն)
- 1C և ՀԾ հաշվապահ ծրագրերի տիրապետում
- Taxservice համակարգի իմացություն
- MS Office-ի լավ իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: