Հաշվետար
Բորիսովկա ՍՊԸ
Նկարագրություն
Պահանջվում է հաշվետար հաշիվ ֆակտուրա դուրս գրելու համար պանրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպության համար։ Աշխատավարձը 250 000 դրամ, նաև բոնուսներ կատարողականից։
Պարտականություններ
- Հաշիվ ֆակտուրաների դուրս գրում
Պահանջներ
- աշխատանքային փորձ՝ պարտադիր է
- պարտադիր հմտություններ՝ Հծ ծրագրի տիրապետում
- Excel-ի իմացությունը պարտադիր է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային օրերը՝ 6 օր, կիրակի օրը հանգիստ
ժամերը՝ 9։00-18։00
Հարցերի դեպքում զանգահարեք 094048878։
Աշխատավայր՝ Սևանի 5 փողոց։
«Բորիսովկա» ՍՊԸ գործարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանի Ծղուկ գյուղում։ «Բորիսովկա» ՍՊԸ հիմնադրվել է 2006թ-ին: 2010թ-ին կառուցվել է նոր արտադրամաս, իսկ 2012թ-ին՝ նոր պահեստային տնտեսություն, որը հագեցված է գերմանական սարքավորումներով: 2013թ-ից ձեռնարկվել է ընկերության երկրորդ արտադրական ստորաբաժանման/կորպուսի/ կառուցումը և շինարարական աշխատանքները ավարտվել են 2017 թ-ի երկրորդ կեսին: Այն հնարավորություն է տալիս արտադրական ցիկլը համապատասխանեցնել ՀԱՍԱՊ/ HACCP համակարգի պահանջներին:
Ընկերությունը շուկայում իր դիրքը ապահովում է բարձրակարգ տեխնիկայի կիրառման, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման, աշխատակիցների բարձր կարգապահության, ֆերմերների հետ ամենօրյա աշխատանքի ապահովման, հումքի որակի բարելավման, միջազգային մասնագետների հետ ուղղակի կապի շնորհիվ: