Get our free app. It won't take up space on your device

Հաշվետար

ARGE BUSINESS LLC

Location: Yerevan
Employment type: Part Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
2/2/2026
Job posting has expired

Նկարագրություն

ARGE BUSINESS ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, պատասխանատու և տրամաբանող սկսնակ հաշվետարի:

Պարտականություններ

  • 1C էլեկտրոնային ծրագրում օրվա վաճառքի պատվերների իրացման գործընթացի ապահովում և առաքման թիմի համար համապատասխան փաստաթղթերի պատրաստում և խմբավորում,
  • E.Invoicing էլեկտրոնային ծրագրով հարկային հաշիվների դուրս գրում և դրանց չեղարկում,
  • Հարկային հաշիվների հավաքագրում, հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում,
  • Ապրանքների տեղափոխության փաստաթղթերի պատրաստում և հաշվառում,
  • Բոլոր գործընթացների համապատասխան էլեկտրոնային ֆայլերի վարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /կարող են դիմել նաև տնտեսագիտություն, ֆինանսներ, կամ հաշվապահություն ուսումնասիրող ուսանողներ/,
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Excel -ի լավ իմացություն,
  • 1C-8.3 ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություն և թիմում աշխատելու ունակություն,
  • Տրամաբանություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքը իրականացվելու է ոչ լրիվ աշխատաժամանակով։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 14։00-18։00։

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Company օverview
address
Address
47/1 Sharur Street, Yerevan, Armenia
address
Number of employees
151-500
website
Website
Phone
Phone
+374 98 199542

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։

Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։

Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։

Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Business trips
Business trips
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media