
Հաշվետար
Papaya LLC
Նկարագրություն
Փափայա ՍՊԸ-ին անհրաժեշտ է հաշվետար։
Պարտականություններ
- Հարկային հաշիվների և տեղափոխության բեռնագրերի դուրսգրում e-invoicing համակարգով,
- Մուտքի, դուրսգրման, տեղափոխման փաստաթղթերի և բանկային քաղվածքի մուտքագրրում հաշվապահական ծրագիր,
- Պատրաստի արտադրանքի ինքնարժեքի հաշվառում՝ հաստատված նյութածախսի հիման վրա,
- Մատակարարներին վճարումների կատարման և գնորդներից ստացման ենթակա գումարների ընթացքի և ժամկետների վերահսկողություն,
- Փաստացի գույքագրման արդյունքների համեմատում հաշվապահական մնացորդների հետ,
- Համագործակցություն արտադրության պատասխանատուների և օպերատորի հետ՝ ապահովելով հաշվապահական փաստաթղթերի պատշաճ լրացումն ու ժամանակին փոխանցումը, ինչպես նաև գլխավոր հաշվապահի այլ հանձնարարությունների կատարում՝ կապված իր հաստիքի հետ։
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է արտադրության ոլորտում,
- Հաշվապահական ծրագրերի իմացություն, 1C և Iiko ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- e-invoicing համակարգի իմացություն,
- Excel ծրագրի լավ իմացություն,
- Ուշադիր, պատասխանատու և ճշգրիտ տվյալների հետ աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00։
Աշխատանքի վայր՝ Խորենացու փողոց,
Փորձաշրջան՝ 2 ամիս,
Համատեղությամբ կամ հեռավար հնարավոր չէ։
📩 Եթե պատրաստ եք միանալ մեր թիմին և ապահովել հաշվառման կարգապահություն՝ ուղարկեք ձեր հայերեն ինքնակենսագրականը։
Մենք սպասում ենք Ձեզ Papaya-ում։
<<Փափայա>> հրուշակեղենի խանութ սրահը հայաստանյան շուկայում է 2004 թվականից, հիմնադրման տարում գործարկվել է նաև հրուշակեղենի արտադրամասը։ Ապրանքանիշի հիմնական առավելությունն արտադրանքի բազմազանությունն է և դրա բարձր որակը։