
Հաշվետար
"Apache Group" LLC
Նկարագրություն
“Ապաչի” ընկերությանն անհրաժեշտ են պատասխանատու և պարտաճանաչ հաշվապահության աշխատակից (ուհի)։
Պարտականություններ
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Անհրաժեշտ հաշիվ֊ապրանքագրերի դուրս գրում,
- Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Համագործակցում հաշվապահության թիմի հետ և իրենց կողմից տրվող հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական ոլորտներում,
- Աշխատանքային փորձը հաշվապահության ոլորտում ցանկալի է,
- 1C և Excel համակարգի լավ պարտադիր իմացություն,
- Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-18:00։
Մենք գտնվում ենք Աբովյան քաղաքում:
Եթե ձեր աշխատանքային փորձն ու որակները համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, ապա կարող եք ուղարկել ինքնակենսագրական/CV։
Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։