
Հաշվետար
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվետարի մեր թիմին միանալու։
Պարտականություններ
- Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում,
- Բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
- Այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:
Պահանջներ
- Tax Service և ՀԾ առևտուր ծրագրերի տիրապետում,
- Համակարգչային ծրագրերի տիրապետում (MS Office),
- Պատասխանատվության զգացում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 10։00-19։00, շաբաթ օրը՝ 11։00-17։00։
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։