
Հաշվետար
Crowe and Asatryans LLC
Նկարագրություն
Crowe and Asatryans LLC ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված հաշվետար՝ հաշվապահական թիմին միանալու համար։
Շտապե՛ք դիմել
Պարտականություններ
- Կազմակերպել հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,
- Իրականցնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Իրականացնել հաշվապահական ծրագրում ձևակերպումներ,
- Կազմել աշխատավարձի, նպաստների, արձակուրդային հաշվարկների և այլ վճարային փաստաթղթեր․
- Պատրաստել հաշիվներ,
- մուտքագրել բանկի քաղվածքները հաշվապահական ծրագիր,
- Կատարել Ընկերության ներքին ակտերից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտներում,
- Համակարգչային և գրասենյակային այլ տեխնիկայի տիրապետում, Ծանրաբեռնված աշխատանքի պատրաստակամություն,
- Առաջադրանքների՝ ժամանակին և որակով իրականացում,
- Վերլուծական հմտություններ,
- ՀԾ-հաշվապահական ծրագրի իմացություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և հստակ որոշումներ կայացնելու ունակություն:
Հավելյալ նշումներ
+37460532323
Արգիշտի 7, Դոմ Մոսկվի բիզնես կենտրոն
#crowearmenia
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն ընկերությունը, հիմնադրված 2013 թվականին, զարգանում է որպես առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ընկերությունը անդամակցում է Քրոու Գլոբալ միջազգային ցանցին, որն աշխարհում զբաղեցնում է իններորդ տեղը անկախ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունների շարքում։ Crowe Global-ը մատուցում է մասնագիտական ծառայություններ 130 երկրներում և ընդգրկում է 220 կազմակերպություն՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։
«Քրոու ընդ Ասատրյանս» ՍՊԸ-ն-ն առաջարկում է աուդիտի, հարկային, հաշվապահական և հարակից խորհրդատվական ծառայություններ միջազգային և տեղական կազմակերպություններին, պետական և ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին։
Մեր գործունեության հիմքում ընկած են մասնագիտական ամբողջականությունը, որակի նկատմամբ բարձր չափանիշները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Որպես Քրոու Գլոբալ ցանցի լիիրավ անդամ՝ մենք համադրում ենք միջազգային փորձը տեղական շուկայի խորը ընկալման հետ՝ նպաստելով մեր գործընկերների կայուն աճին և արդյունավետությանը։