Հաշվետար
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
ՇԵՆ ընկերությունն (Effect Group) աշխատանքի է հրավիրում հաշվետարի:
Պարտականություններ
- Պատվերների հավաքագրում,
- Փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում,
- Մնացորդների ստուգում, դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- MS Excel- ով աշխատելու կարողություն,
- ՀԾ ծրագրի իմացությունը ցանկալի է,
- E-invoicing ծրագրի իմացություն:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: